Հայաստանն ու Ռուսաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերեն Իրանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Իրան

Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները Իրանին մարդասիրական օգնություն կցուցաբերեն, որը տուժել է մասշտաբային ջրհեղեղից, այդ մասին հայտնում է «РИА Новօсти»-ին։

Ավելի շուտ Mehr գործակալությունը հաղորդել էր, որ ջրհեղեղից զոհվածների թիվը գերազանցում է 70-ը։ Աղետը հետևանքով տուժել է մոտ 1900 քաղաք և գյուղ, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։

«Շատ լուրջ վնաս է հասցվել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին: Վնասվել են բազմաթիվ նահանգների բնակելի տները։ Իրանական կողմի դիմումի հետ կապված, Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարությունների համատեղ ուժերը մարդասիրական օգնություն կցուցաբերեն իրանին,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: