ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Գազայի հատվածում ՄԱԿ-ի աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 88-ի։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
«Հոկտեմբերի 7-ից ի վեր մարդասիրական կազմակերպությունների զոհված աշխատակիցների թիվը 88 է։ Նրանք ՄԱԿ-ի ամենամեծ կորուստներն են, որոնք երբևէ գրանցվել են մեկ հակամարտության ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ