ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։
Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 էր։ Հանդիպման հաշիվը բացել էին հյուրերը․ երրորդ րոպեին աչքի էր ընկել Ալհաֆտը։ Տանտերերի կազմում մինչ ընդմիջման գնալը հաշիվը հավասարեցրեց Հարությունյանը։
Երկրորդ խաղակեսում Եղիշե Մելիքյանի սաները երկու անգամ գրավեցին Վիմերկատիի դարպասը։ Նախ աչքի ընկավ Գոնսալվեշը, իսկ հետո դուբլ ձևակերպեց Հարությունյանը։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
17-րդ տուրից հետո «Փյունիկը» 45 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նոան» ունի 33 միավոր իր ակտիվում։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ