Բաքուն մանր-մանր նախապատրաստվում է հարձակման, իր համար նպաստավոր դիրքեր է զբաղեցրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Թուրքերը գարնանը  ակտիվացման փուլ են մտնելու, հիմա մարսում են Արցախը։ Ալիևը խելքը գլխին խորհրդականներ ունի, մանր քայլերով գնում է առաջ, վաղվա օրվան է նախապատրաստվում, եթե շարունակենք նույն կերպ, «Արևմտյան Ադրբեջանը» մեր երեխաները կտեսնեն։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

Անդրադառնալով գնված զենքերին` Վարդանովն ասաց, որ ՆԱՏՕ-ի ստանդարտներով զենքի ադապտացիան բավականին բարդ է, աշխատանք պետք է տարվի, բայց դրական է համարում գնված զենքերը, քանի որ 2020-ից հետո զենքի կորուստներ ենք ունեցել։

«2020-ին հակաօդային ուժը  տուժեց, տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, այդ զենքերը պետք է կգան, մի քանի տասնյակ միլիարդ դոլարի կորուստներ ենք ունեցել։ Ամեն ինչի կարիք ունենք՝ 150 տանկ ենք կորցրել, հարյուրներով զրահատեխնիկա, տասնյակ հակաօդային համակարգեր»,- ավելացրեց Վարդանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ