Հայաստան-Ուելս խաղից առաջ ՀՀ-ում ձերբակալվել են ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլասերներ․ BBC

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

dd

Եվրոպայի առաջնության ընտրական խաղից առաջ Հայաստանում ձերբակալվել են ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլասերներ: Գրում է BBC-ն։ Պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

դ

Նշենք՝ խաղը դիտելու համար Երևան է ժամանել 1200 երկրպագու։ Ուելսի ֆուտբոլային ասոցացիան հայտարարել է, որ տեղյակ են իրավիճակից․ նրանցից 32-ը ձերբակալվել են․

«Քննարկումների մեջ ենք ոստիկանության և Ֆուտբոլի աջակիցների ասոցացիայի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Երկրպագուներից մեկը հայտնել է, որ նրանցից շատերին դեմ են տվել պատին, ծաղրել՝ ասելով՝ վեցամսյա ազատազրկում է սպառնում․ «Չեն բացատրում՝ ինչի են ձերբակալել։ Մենք զայրացած ենք, մեր հարցերին ընդհանրապես չեն պատասխանում»։ 

Երկրպագուներից մյուսն էլ պատմում է, որ նախօրեին բարում խմել են, հաճելի մթնոլորտ էր, քննարկումների մեջ էին։ Մինչև կգար տաքսին՝ ժամանել են ոստիկանները, նրանց գցել մեքենան ու տարել։ 

--00—ՍՊ