ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Հրետանային համակարգերի հնդկական առաջատար արտադրող Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս իր ցուցադրած MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։ Այս մասին գրում է հնդկական Idrw կայքը։
Պարբերականը գրում է, որ Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա։ Ընդ որում, Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի առանցքային մատակարարը:
Ինչպես գրում է պարբերականը` MArG 155 մմ-ը ժամանակակից հրետանային համակարգ է, որը միևնույն ժամանակ հզոր է, ճշգրիտ և մոբիլ։ Իր 155 մմ թնդանոթով, որի տրամաչափի 39 է և 4x4 անվավոր շասսիով այն կարող է մանևել ցանկացած տեղանքում: Այն ունի մինչև 30° թեքություն հաղթահարելու և «կրակելու ու փախչելու» ունակություններ, որոնք նրան դարձնում են «բազմակողմանի և ահեղ զենք»:
--00—ՅՄ