Երևանը խնդրել է ՀԱՊԿ-ին հանել ՀՀ-ին օգնություն տրամադրելու մասին հարցն օրակարգից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

հհ

Հայաստանը ՀԱՊԿ իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել իրեն օգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթուղթը։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում կայացած հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայկական կողմը, չնայած մյուս բոլոր դաշնակիցների կողմից փաստաթղթին ներկայացվող աջակցությանը, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց փաստաթղթի նկատմամբ, առավել ևս՝  մեր աշխատանքի վերջին մասում խնդրեցին ընդհանրապես հանել օրակարգից»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը»,- նրա խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։

 

--00—ԱՊ