175 հազար դոլար՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2023-11-20_17-10-20

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մեկնարկը։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր և հայտարարվեց Շիրակի մարզի Երերույքի 4-5-րդ դարի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով ԱՄՆ դեսպանատան կողմից 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի հատկացման մասին։

«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով մեր ներդրումն ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», - ասաց դեսպան Քվինը։

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։

--00—ՅՄ