ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը ժամանել է Իսրայել՝ Լիբանանի հետ պատերազմը կանխելու համար բանակցություններ վարելու Իսրայելի իշխանությունների հետ, գրում է Axios-ը։
Սպիտակ տանը մտահոգված են, որ Լիբանանի տարածքում Իսրայելի ռազմական գործողությունները մեծացնում են սահմանային լարվածությունը և կարող են հանգեցնել տարածաշրջանային պատերազմի։
Axios-ը գրում է, որ խորհրդական Հոխշտեյնը Իսրայել է ժամանել «Հըզբոլլահի» և Իսրայելի պաշտպանության բանակի միջև աճող բախումներից հետո:
Նշվում է՝ Հոխշտեյնը հանդիպումներ կունենա Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ռազմավարական հարցերով նախարար Ռոն դերմերի, գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցախի Հանեգբիի հետ:
--00—ՍՊ