ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, որ խաղացողները պետք է անընդհատ կատարելագործվեն։
«Գիտեք, ֆուտբոլը թելադրում է իր ժամանակը, թելադրում է իր տեմպը։ Եթե չփոխվես, ֆուտբոլն անցնում է այլ բանի, ու դու մոռացվում ես։ Նույնիսկ մեծերը ստիպված են եղել ինչ-որ բան փոխել: Ես խաղացի Մեսսիի հետ, իսկ նա, օրինակ, փոխեց իր խաղը։ ՊՍԺ-ում նա նույն խաղացողը չէր, ինչ «Բարսելոնայում», և դա նրան թույլ տվեց հաղթել աշխարհի առաջնությունը, հավաքական և անհատական տիտղոսները»,- Մբապեի խոսքերն է մեջբերում 90min-ը, փոխանցում է armsport-ը։
--00—ՍՊ