«Լավ կլիներ` Հայաստանում անվտանգություն փնտրեին իրենց հարևանների հետ համագործակցությամբ»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

dd

«Որոշ արևմտյան պետություններ չեն կարողանում հասկանալ «Ղարաբաղյան հաղթանակից» հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է APA-ն։



 «Նրանք շահագործել, օգտագործել և դատապարտել են հայերին անորոշության։ Հայաստանը պետք է նկատի սա։ Լավ կլիներ, որ հայ ժողովուրդն ու իշխանությունները անվտանգություն փնտրեին ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ իրենց հարևանների հետ համագործակցությամբ։ Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք չի կարող փոխարինել մշտական խաղաղությանը»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ «Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել խաղաղության շուրջ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»։ 

 --00—ՍՊ