ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի տեղեկացմամբ՝ շարունակվող առատ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի ճանապարհի փակ հատվածը չի բացվի մինչև նոյեմբերի 21-ը, հայտնում են ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունից․
«Ձնահոսքի վտանգի բացակայության դեպքում նոյեմբերի 21-ի առավոտյան փակ հատվածի երկու կողմերում կվերսկսվեն ձնամաքրման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ