ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 9, 24News
ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվելուց հետո նա աշխատանքի չի հաճախում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:
«Ծառայողական քննություն է ընթանում»,– ասաց նա և հավելեց, որ եթե Խաչատրյանը չներկայանա աշխատանքի, բնականաբար, կհեռացվի:
Սանասարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք ինքը հարցաքննվե՞լ է ԱԱԾ–ում քննվող գործի շրջանակում։
Նշենք, որ ՊՎԾ կալանավորված պաշտոնյաներից Գևորգ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ: