Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի նիստերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

պես

ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի հետագա ամրապնդման անհրաժեշտության հարցում։ Այս մասին «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Խոսելով Հայաստանի դիրքորոշումից Պեսկովը նշել է.  «Հայաստանի դիրքորոշմանը ծանոթ ենք, ամեն հարցում չէ, որ կարելի է համաձայնել, ՀԱՊԿ-ը մնում է պահանջված»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի նիստերին։

--00—ԼՀ