ՄԻՊ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանություն․ զրույցներ կունենան բերման ենթարկված ցուցարարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

դդ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։

--00—ՍՊ