Շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. «Հայաստան» խմբակցություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

դ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Լեւոն Քոչարյանի եւ Աննա Գրիգորյանի հետ միասին այսօր այցելել ենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ինչպես նաեւ Նարեկ Մալյանին, ում նկատմամբ կիրառված տեսակցության արգելանքն ընդամենը օրերս է վերացել։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է պատգամավոր Ագնեսա Խամոյանը․

«Եւ Խաչատուրովը, եւ Մալյանը, եւ Ասլանյանը կալանավայրում են հայտնվել իշխանությունների քաղաքական պատվերի արդյունքում, ու թեպետ այս պահին զրկված են ազատությունից, միեւնույն է անկոտրում են ու վճռական։

Մենք շարունակելու ենք հետեւողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում»,- գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ 

--00—ՍՊ