Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարը երկարաձգվել է ևս երկու օրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

dd

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու շուրջ:

Այդ մասին հայտնել է Քաթարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին․

«Հայտարարում ենք, որ շարունակվող միջնորդության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու մասին»,-գրել է նա՝ X սոցիալական ցանցում։ 
 

--00—ՍՊ