Երևանում խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

406220151_915416133273710_6049711870975759850_n

Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը:

Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը ստորագրել են վարկային և ծրագրի իրականացման համաձայնագրերը:

--00—ՅՄ