Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության ինստիտուտները գործում են, ՀՀ-ն պաշտպանում է արցախահայության իրավունքները։

Այն հարցին, թե Հայաստանը ինչպե՞ս է նպաստում արցախահայերի վերադարձին, նախագահը նշել է, որ այդ հարցը արդեն քննարկումների մեջ է:

Խաչատուրյանի խոսքով, Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է 1991 թվականին:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը 30 տարվա ընթացքում չէր վերցնում Արցախը, ՀՀ նախագահը պատասխանել է. «Թող վերցներ, երևի չէր կարողանում»:

--00—ՅՄ