Փրկարար ծառայության աշխատակցի մոտ կրիստալ են հայտնաբերել․ նա կալանավորվել է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

image_750x_6565b942b9b69

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու համար ՆԳ նախարարության փրկարար ծառայության աշխատակից է կալանավորվել։

Ըստ տեղեկությունների, փրկարար ծառայության աշխատակցի մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի կրիստալ տեսակի թմրանյութ։ Քննչական կոմիտեում հարուցված է քրեական վարույթ։

Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Պարզեցինք նաեւ, որ փրկարար ծառայության աշխատակիցը թմրանյութը ձեռք է բերել Իրանի քաղաքացուց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ