Ջալալ Հարությունյանը մեղադրվում է Ցորի զորամասի կրած կորուստների համար. գործը դատարանում է․ Փաստինֆո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

f5fc4ab61ce803_5fc4ab61ce843_thumb.thumb_

«Փաստինֆո»-ն գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Քրեական գործը երեկ մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին։

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ