Երիտասարդը քաշքել է տարեց կնոջը, փորձել հափշտակել ձեռքի պայուսակը․ Shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

dd

 

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ Երևանում ժամերի ընթացքում  բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 74-ամյա Անթառամ Ս.-ն և հայտնել, որ ժամը 12:00-ի սահմաններում Խորենացի և Օստրովսկու փողոցների խաչմերուկում իրեն անծանոթ անձը քաշելու միջոցով փորձել է բացահայտ հափշտակել իր ձեռքի պայուսակը, ապա հանցագործությունը ավարտին չհասցնելով դիմել է փախուստի: 

Աղբյուրը գրում է․ «Անթառամ Ս.-ին են այցելել ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և կարճ ժամանակ զրուցելով նրա հետ արդեն օպերատիվ տվյալներով ճշտել էին ենթադրյալ «ճիվաղի» ինքնությունը»։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ