ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը զգուշացրել է՝ Սիրիան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

դդ

 

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան զգուշացրել է, որ Սիրիան կարող է ներքաշվել մերձավորարևելյան հակամարտության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է gazeta-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ծանր իրավիճակը Սիրիայում սրվում է Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կտրուկ սրմամբ: Նա նշել է, որ Սիրիան, ինչպես և մերձավորարևելյան տարածաշրջանում նրա որոշ հարևաններ, առճակատման մեջ ներքաշվելու եզրին են:

--00—ՍՊ