Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

dd

 

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Toyota Hiace և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով  1 հոգի, ով շտապօգնության բուժքույրն է եղել, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ճշտվում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ