«Առանց ուժեղ Ռուսաստանի հնարավոր չէ կայուն աշխարհակարգ»․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

դ

«Երկրի ինքնիշխանության համար մղվող պայքարն ազգային-ազատագրական բնույթ է կրում»,- այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС-ը․

«Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը, Ռուսաստանի՝ ուժեղ, անկախ տերություն, քաղաքակրթության երկիր լինելու բարձրագույն պատմական իրավունքը»,- ասել է նա։ 

Պուտինի կարծիքով՝ ՌԴ-ն այժմ պայքարում է ամբողջ աշխարհի ազատության համար․ «Մենք հիմա պայքարում ենք ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի ազատության համար։ Մեր երկիրն այժմ ավելի արդար աշխարհակարգ ստեղծելու առաջնագծում է, և ես ուզում եմ ընդգծել՝ առանց ուժեղ Ռուսաստանի հնարավոր չէ  կայուն աշխարհակարգ», - նշել է ՌԴ նախագահը։ 

--00—ՍՊ