ՌԴ-ից չեն բացառում Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական հակամարտությունը: 

Ընդ որում, ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ նման էսկալացիան կախված է բացարձակապես դաշինքի գործողություններից․

«Մենք պատրաստ ենք, ինչպես արդեն ցույց ենք տվել, մեր տրամադրության տակ եղած միջոցներով պաշտպանել մեր ազգային շահերը»,- հայտարարել է դիվանագետը։ 

Բացի այդ, նա հավելել է, որ տեսանելի հեռանկարում անհնար է ՌԴ-ի և դաշինքի միջև հարաբերությունների վերականգնումը։ 

 

--00—ՍՊ