Գազայում հրադադարը հույսի խորհրդանիշ է, բայց ելք չէ․ Գուտերեշ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

«Գազայի հատվածում հումանիտար հրադադարը ելք չէ»։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ 

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մարդասիրական դադարը քայլ է դեպի ճիշտ ուղղություն, հույսի խորհրդանիշ է, սակայն այն չի լուծում առանցքային խնդիրները: Գուտերեշը կրկնել է մարդասիրական հրադադարի կոչը, որը կհանգեցնի բոլոր պատանդների ազատ արձակմանը և հնարավորություն կտա մարդասիրական օգնություն մատակարարել Գազայի հատված։ 

--00—ՍՊ