Արշավ է սկսվել՝ դիվանագիտական կեղծ համարանիշերով փողոցները շրջողների դեմ. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

ար

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պարեկային ծառայության ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ պետք է Հանրապետությունում չլինի ոչ մի արտոնյալ վարորդ, ով կհամարձակվի կեղծ համարանիշերով երթևեկել: 

Պետք է հայտնաբերվեն նաև այն կեղծ համարանիշերով ավտոմեքենաները, որոնք իբրև անձեռնամխելի են՝ կարմիր գույնի՝ դիվանագիտական: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել , որ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի վրա կարմիր համարանիշները իբրև դիվանագիտական՝ կեղծ են:

 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ