Վկայի հայրը 780 հազար դոլար պարտք է վերցրել Ծառուկյանի փեսայից, սակայն վկան չգիտի, թե ինչու․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

l-t5HWBEYoXI

«Հետք»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 29-ին շարունակվեց Գլխավոր դատախազության հայցի քննությունն՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Նշենք, որ Ռոզա Ծառուկյանը գործարար, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի դուստրն է, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը՝ դստեր ամուսինը։

Պատասխանողների ներկայացուցիչները միջնորդել էին որպես վկա հրավիրել Մնացական Թևոսյանին։ Նա դատարանի դահլիճում ցուցմունք տվեց՝ հայտնելով, որ իր հայրը Կարապետ Գուլոյանի հետ ունեցել է ընկերական հարաբերություններ, և ինքը Գուլոյանին գիտի իր հոր միջոցով։ Վկան պատմեց, որ 2015 թվականին հայրը՝ Մանվել Թևոսյանը, վատառողջ է եղել և իրեն ասել է, որ Կարապետ Գուլոյանին գումար է պարտք՝ 780 հազար դոլար, ու որդին պետք է վերադարձնի այդ պարտքը։ Մնացական Թևոսյանի խոսքով՝ հոր մահից հետո բանկի միջոցով այդ գումարը փոխանցել է Գուլոյանին։

Դատախազ Համլետ Հարությունյանը վկային հարցրեց, թե հայրը երբ և ինչ պայմաններով է այդ գումարը ստացել Գուլոյանից։ Մնացական Թևոսյանն ասաց, որ իրենց տան դրվածքն այնպես է եղել, որ չէր կարող հարցնել հորն այդ մասին։

«Թե երբ է վերցրել, տեղեկություն չունեմ, ուղղակի որ վատառողջ էր, վերադարձնելու մասին ասեց, ու առանց խոսքի, ավելորդ տառի ու բառի, ասել եմ՝ օքեյ, հերս»,- ասաց վկան՝ հավելելով, որ միայն տեղյակ է, որ 2015 թվականին է այդ գումարը վերցրել իր հայրը։ Վկան նաև չուներ տեղեկություն, թե ինչ նպատակով է իր հայրը 780 հազար դոլարը վերցրել Գուլոյանից, չգիտեր, թե ինչ եղանակով, ինչ արժույթով է ստացել գումարը հայրը»։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ