Կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել հորատված խորքային հորը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

406109883_755439143279776_7004337711888540691_n

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և թիվ 3 հանրային լողափում։

գտյւը

Պարզվել է, որ թիվ 3 հանրային լողափում գործունեություն ծավալող Ընկերությունն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության տեխնիկական և կենցաղային նպատակով ջրառ է իրականացրել Սևանա լճից, իսկ հանգստյան գոտում քաղաքացի Ա. Ի.-ի կողմից ապօրինի հորատվել է խորքային հոր։

ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը։

--00—ՅՄ