ՌԴ մուտք գործելիս օտարերկրացիները պետք է «լոյալության համաձայնագիր» ստորագրեն.օրինագիծ են պատրաստում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

 

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են՝ ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար «լոյալության համաձայնագրի» ստորագրում է նախատեսվում։ Համապատասխան օրինագիծն արդեն պատրաստվել է գերատեսչության կողմից, փոխանցում է ТАСС-ը։

Փաստաթղթով նախատեսվում է՝ ՌԴ մուտք գործող օտարերկրացիները պարտավոր են որոշ կանոններ պահպանել՝ չզբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կարող է խաթարել կամ միտված է ՌԴ ներքին և արտաքին քաղաքականությունը հեղինակազրկելուն, չաղավաղել Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական փաստերը, ՌԴ-ում գտնվելու ընթացքում հավատարիմ մնալ Սահմանադրությամբ նախատեսված դրույթներին, օր․՝ ամուսնության և ընտանիքի ինստիտուտին։ 

Օրինագծով նաև պատասխանատվություն է սահմանվում ռուսների էթնոմշակութային կենսակերպերի բազմազանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։

 --00—ՍՊ