Մոլդովայի պատգամավորները անվստահություն են հայտնել կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

dd

 

Մոլդովայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք նախկինում եղել են «Շոր» կուսակցության անդամներ, ստորագրել են վարչապետ Դորին Ռեչանի կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման ներքո։ Փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի քննարկմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է քաղաքական կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը։

Անցած հանգստյան օրերին Մոլդովայի հարավային և կենտրոնական շրջաններում ձնաբուք և ուժեղ քամի է մոլեգնել։ Ձյան տեղումների պատճառով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, բազմաթիվ ճանապարհներ ծածկվել են ձյան շերտով։ Վատ եղանակի պատճառով երեք մարդ է մահացել. Ներքին գործերի նախարարությունը պարզել է, որ նրանցից երկուսը երեք անգամ օգնություն են խնդրել «112» միասնական ծառայության աշխատակիցներից, որոնք քաղաքացիներից դիմումներ են ստանում և ուղղորդում ոստիկանություն, շտապօգնություն, հրշեջ ծառայություն։ Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը պահանջել է Միասնական ծառայության 112-ի տնօրեն Լիվիու Օբորոկի հրաժարականը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 --00—ՍՊ