ՄԱԿ-ի ԱԽ-ում նիստ են արել՝ կոչով ուժեղացնել գործողությունները Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դ

 

Միջազգային հանրությունը պետք է առաջիկա շաբաթներին ակտիվացնի ջանքերը՝ Իսրայելի, Պաղեստինի Ինքնավարության և տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը։

«Երբ հակամարտությունն ավարտվի, առանց քաղաքական և անվտանգության արդյունավետ շրջանակի անհնար կլինի վերջ տալ բռնությանը և ստեղծել նոր իրականություն», - ասել է Վենեսլանդը՝ առցանց ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում միջազգային հանրությունը պետք է բանակցի Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ կառուցողական և գործնական քաղաքական լուծում մշակելու համար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 --00—ՍՊ