Ինչպիսի՞ն է լինելու մեր պատվի ժառանգությունը․ Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դ

 

Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքից․

«Ժամանակները կանցնեն, ժողովուրդ ջան։ Մենք էլ ենք անցնելու։ Մեր ժառանգությունը ինչպիսի՞ն է լինելու։ Դրա մասին պետք է մտածել։

Ոչ թե մեր երեխաներին թողնելիք ժառանգությունը, այլ մեր անունի ժառանգությունը, մեր պատվի ժառանգությունը, մեր ընդհանրական նկարագրի ժառանգությունը, մեր՝ ստի և արդարության միջև կատարած ընտրության ժառանգությունը։

Ի՞նչ է լինելու այդ ժառանգությունը, դրա մասին է պետք մտածել։

Քանի՞ տարի ենք ապրում այս կյանքում։ Հաշված օրեր են ընդամենը։ Այս մրցույթի և մարաթոնի մեջ ի՞նչն է լինելու մեր փառքի պսակը։

Եվ ես չեմ խոսում միայն անհատական դրսևորման մասին, այլ հատկապես՝ հավաքական։

Այս համատարած կեղծիքի, ստի, հայհոյանքի, փողոցայնության, այս համատարած ավերի ժամանակներում մենք ի՞նչ ժառանգություն ենք թողնելու։

Սա թող մնա հավիտենական հարց, թե մեր առաջնահերթությունը և առաջնայնությունը արքայությանը հետամուտ լինե՞լն է, որպես Աստծու ժողովուրդ ապրե՞լն է, թե՞ մնացած բաները փնտրելը և որպես ոչնչացող, մահացող ինչ-որ տեսակ՝ վերանալը»։

 --00—ՍՊ