Թուրքիայից հույս են հայտնում՝ ՀՀ-Ադրբեջան բանակցությունները կբերեն խաղաղության պայմանագրի կնքման

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

«Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության համաձայնագրի կնքմանը»։ Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԽ նիստի արդյունքներով հայտարարության մեջ, գրում է APA-ն․

«Թուրքիան կաջակցի բոլոր ջանքերին, որոնք տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կհաստատեն խաղաղություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նիստում քննարկվել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

 --00—ՍՊ