Ինչ խաղի կանոններ են փոխվել հիմա. ինչու Սամվել Բաբայանը եկավ քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

դ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ հրավիրվել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով: Հիշեցնենք, որ նույն Քննիչ հանձնաժողովի ձեւավորման սկզբնական փուլում Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր հանձնաժողովի աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե խաղի կանոնները չեն պահպանվում հանձնաժողովում, ու ինքն այլեւս չի մասնակցելու դրա աշխատանքներին:

«Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»,- ասել էր նա:

Այսօր արդեն փաստացի իրավիճակ է փոխվել, ու Սամվել Բաբայանը հրավիրյալի կարգավիճակով գալիս է հանձնաժողով:

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է Սամվել Բաբայանից՝ ինչ է արդյոք փոխվել հիմա, որ համաձայնել է նորից գալ հանձնաժողով, արդյոք հիմա խաղի կանոնները պահպանվում են: «Փոխվել է այն՝ ընդդիմությունն ասել է՝ Սամվել Բաբայանը հանձնաժողովում չպետք է լինի որպես անդամ, այլ պետք է պատասխան տա իր արածների համար: Ինձ հրավիրել են, ես էլ եկել եմ: Ես հանձնաժողովի անդամ չեմ, պատասխանատու չեմ, չգիտեմ՝ պահպանվում է, թե ոչ»,-ասաց Բաբայանը:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ