ԼՂ մշակութային ժառանգության պահպանության հարցում միջազգային ջանքերի լրջագույն կարիք կա․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

դդ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրին: Հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը. «Տարբեր ուղղություններով ունենք արդյունավետ համագործակցություն, առկա են նաև նոր ծրագրեր. սա ցույց է տալիս մեր գործընկերության որակն ու այն ներուժը, որը կարելի է օգտագործել»:

Առանձնացնելով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը՝ նախարարն անդրադարձել է Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության ու վերականգնման նպատակով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև հուշաթերթի ստորագրմանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ նախաձեռնություններն ու շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ շարունակական աշխատանքի և համագործակցության համար:

«Այս օրերին դա մեզ համար հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության հարցը: Կարծում ենք՝ այս առումով միջազգային գործիքակազմի և ջանքերի լրջագույն կարիք կա: Ընդ որում՝ խնդիրը վերաբերում է թե՛ նյութական, թե՛ ոչ նյութական մշակութային ժառանգությանը: Նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ամենակարևոր քայլը կլինի տարածաշրջան միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը, որը կկարողանա տեղում արձանագրել հուշարձանների հետ կապված իրավիճակը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ավելի է սրվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո ԼՂ-ում վտանգված են 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ:

Ավելին՝ հղմամբ։ 

--00—ՍՊ