Էպոսածին գաղթականներին գրականությամբ Էրգիր վերադարձրածը․ հրատարակվել է Գալշոյանի գործերի ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

դդ

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել հայ դասական արձակի երևելիներից Մուշեղ Գալշոյանի ստեղծագործությունների ժողովածուն` «Ձորի Միրոն» վերնագրով՝ նվիրված  հեղինակի 90-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեք բաժիններից կազմված  ժողովածուում ընդգրկվել են  հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը և «Ագռավաքար» էսսեների ու  ակնարկների շարքը։

Հեղինակի դուստր, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրանուշ Գալշոյանը հուշեր է պատմել  հոր կենսագրության ուշագրավ դրվագներից։

ֆ

«Անկեղծ ասած՝ երկար որոշեցինք՝ ինչպես նշել Մուշեղ Գալշոյանի ծննդյան 90-ամյակը, քանի որ բարդ ժամանակներ ենք ապրում. արդեն մի փոքր ավելորդ էին և ուրախությունը, և տոնակատարությունը, և այն ամենն, ինչը շատ հաճախ հարիր է հոբելյանին։ Եղբորս հետ մտածեցինք, թե ինչ կաներ մեր հայրը, եթե ներկա լիներ մեր ժամանակներում՝ լինելով բացարձակ ոչ կենցաղային մարդ։ Հասկացանք, որ գրքի լույս ընծայումը կարող էր իրեն այս կամ այն չափով  հոգեհարազատ լինել»,-պատմեց գրողի դուստրը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ