«Վիեննայում ձեր դեսպանն անկա՞խ է, հա՞, առանց հրահանգների է աշխատում»․ Լավրովը՝ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Ինչպես արդեն հայտնել ենք Սկոպյեում  ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպումից կադրեր են հրապարակվել, որում ռուս դիվանագետը՝ դիմելով Միրզոյանին ասել է․  «Վիեննայում ձեր դեսպանն անկա՞խ է, հա՞, առանց հրահանգների է աշխատում»,-կատակել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Սկոպյեում Միրզոյանը մասնակցում է ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին։

--00—ՅՄ