«Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության օգտին»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

դդ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դուբայում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության օգտին։ 

Էրդողանն ասել է, որ այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Պաղեստինում, մարդկության դեմ հանցագործություն է և պատերազմական հանցագործություն: 

Թուրքիայի նախագահը նշել է, թե Թուրքիան բոլոր ճգնաժամերի ժամանակ մշտապես հանդես է եկել խաղաղության օգտին և ջանքեր է գործադրել դրանք «արդարության և հավասարության» հիման վրա կարգավորելու համար:

--00—ՍՊ