Զախարովան հեգնանքով մեկնաբանել է ԵԱՀԿ-ից Ռուսաստանին հեռացնելու շուրջ բանավեճը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

dd

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հեգնանքով մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի խոսքերն այն մասին, որ ԵԱՀԿ-ից Ռուսաստանին հեռացնելու շուրջ քննարկումն իրեն սպառել է․

«Նման հա՞րց կար, ահա թե ինչ․․․բաց թողեցինք»,- նշել է նա։

Նշենք՝ դեկտեմբերի 1-ին Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ից Ռուսաստանին հեռացնելու մասին խոսակցությունն այս պահին իրեն սպառել է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն անմխիթար վիճակում է։ 

--00—ՍՊ