«ՏաԹևեր»-ը «World Travel Awards» 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում ճանաչվել է հաղթող

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

d

 

«ՏաԹևեր»-ը «World Travel Awards» 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում ճանաչվել է հաղթող: Արդեն 2-րդ անգամ է` աշխարհի լավագույն ճոպանուղի անվանակարգում «ՏաԹևեր»-ը 1-ինն է:

Բաց քվեարկության արդյունքում հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին:

Այսօր Դուբայում տեղի ունեցած World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ պատվավոր մրցանակը ստացավ Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին․

«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր միջազգային ճանաչում: Այս մրցանակն ամրապնդում է Հայաստանի՝ որպես զբոսաշրջային առաջատար ուղղության կարգավիճակը:

Այս հաղթանակը բոլորինս է: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «ՏաԹևեր»-ի օգտին և օգնել Հայաստանի պատիվը բարձր պահել միջազգային զբոսաշրջային ասպարեզում:

«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «ՏաԹևի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ