Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Օրենբուրգի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ZIFkZDwx1pQ-e1701615128958-750x375

Այս րոպեներին «Կրասնոդար» մարզադաշտում ընթանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպումը, որում համանուն թիմն ընդունել է «Օրենբուրգին»:

45+1-ին րոպեին մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Օրենբուրգի»դարպասին, որն անվրեպ է իրացրել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը՝ բացելով խաղի հաշիվը։

55-րդ րոպեին հյուրերը հավասարեցրել են հաշիվը։ Ընդ որում, գոլի հեղինակ է դարձել հայազգի Ստեփան Հովհաննիսյանը։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ