Ի՞նչ է տեղի ունեցել Իրանի Թավրիզ քաղաքում թուրքական հյուպատոսության դիմաց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Capture

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել ու գրել․

Իրանի Թավրիզ քաղաքում էրդողանական վարչախմբի հյուպատոսության դիմաց տեղի է ունեցել բողոքի գործողություն, որի ընթացքում ատրպատականյան թյուրքերենով հնչել են հակաէրդողանական կոչեր և պահանջ դադարեցնել պաշտոնական Թել-Ավիվին նավթի  մատակարարումը։

Ուշագրավ է, որ գործողության մասնակից ատրպատականցիները բողոքի գործողության ընթացքում օգտագործել են նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի ծաղրանկարներ։

Սա այն դեպքում, երբ նույն բարբարոսսկան վարչախմբի նաև պաշտոնական քարոզչամեքենան հաճախ բարբարջում է այն մասին, թե Իրանի թյուրքախոս ատրպատականցիները, իբր, բազմամիլիոնանոց «ադրբեջանական սփյուռք» են՝ պատրաստ ոտքի կանգնելու Բաքվի բռնապետի հրահանգով։  

--00—ՅՄ