Ադրբեջանում գազի թունավորումից մահվան դեպքեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

bgedbgfd

Ադրբեջանի Սալյան քաղաքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Սաբիրաբադի բնակիչ Ալակբերզադե Դավուդ Գաբիլ օղլուն (ծնված 1998 թ.) և Նեֆթչալայի բնակիչ Ագամամեդով Ուրֆաթ Օրուջ օղլուն (ծնված 1995 թ.), ովքեր բնակվել են Սալյանում վարձակալած տանը, մահացել են շմոլ գազի թունավորումից։

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

--00—ՅՄ