Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

656cb94888c84656cb94888c851701624136656cb94888c82656cb94888c83

Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ այդ պաշտոնում նշանակվել է Ազիզ Մանսուրին, որը կփոխարինի Սեյիդ Ահմեդ Հուսեյնին։

Նոր գլխավոր հյուպատոսը Թավրիզում հանդիպել է Արևելյան Ադրբեջանի նահանգապետի հետ։

Հանդիպման ընթացքում նա հայտարարել, որ պատրաստ է համագործակցել Արևելյան Ադրբեջան նահանգի հետ՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հարցում։

--00—ՅՄ