Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1125486

Թեհրանն անհրաժեշտ երաշխիքներ է ստացել, որ Միացյալ Նահանգները կկատարի Իրանի սառեցված ակտիվների ապասառեցման համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության  պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին:

Նա այդ հայտարարությունն արել է Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան հարցրել են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի ապասառեցված միջոցները կրկին արգելափակելու բանաձևի մասին։

«Իրանական գումարի արգելափակման պլանը պետք է հաստատի Սենատը և ստորագրի ԱՄՆ նախագահը», - ասել է նա՝ միևնույն ժամանակ պնդելով, որ ԱՄՆ կառավարությունը պետք է կատարի Թեհրանի հանդեպ իր պարտավորությունները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ