Գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դդ

Այսօր Ադրբեջանի ծանր հանցագործությունների քրեական դատարանում կայացել է Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը։ Նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 11-ը։ Դատարանում ճշտել են նրա ինքնությունը, որոշ փաստաթղթեր։ Ոսկանյանին ադրբեջանական կողմը կեղծ մեղադրանքներ է ներկայացրել «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու», «ահաբեկչության», «մաքսանենգության», «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հարուցելու» համար: 

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։

Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

--00—ՍՊ