«Վճռականորեն կկասեցվեն խոչընդոտող բոլոր քայլերը»․ Ադրբեջանի ԱԳՆ-ում կրկին խոսել են խաղաղությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դդ

Ադրբեջանի ԱԳՆ-ից անդրադարձել են ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, իբր Հայաստանը զբաղվում է սադրանքով, իսկ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության հաստատմանը․

«Հայկական կողմը նման հայտարարություններով նպատակ է հետապնդում արհեստական լարվածություն ստեղծել և գրավել երրորդ երկրների ուշադրությունը:

Շարունակելու ենք մեր ջանքերը, վճռականորեն կկասեցվեն խաղաղությունը խոչընդոտող բոլոր քայլերը», - APA-ի հաղորդմամբ՝ հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ 

--00—ՍՊ