«Բնակչության պաշտպանությունը՝ ուժեղ երկրաշարժի դեպքում»․ սեմինարներ կանցկացվեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ֆֆ

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեկտեմբերի 6-ից 8-ը հանրապետության տարբեր նշանակության հաստատություններում անց են կացվելու Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվան նվիրված միջոցառումներ՝ ուսումնավարժություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ:

Աղետներին դիմակայունության համապետական միջոցառումների շրջանակներում մի շարք ուսումնական հաստատություններում, մարզպետարաններում, համայնքապետարններում և կազմակերպություններում նախատեսված է անցկացնել «Բնակչության պաշտպանության կազմակերպումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով սեմինարներ, որի ընթացքում անդրադարձ կկատարվի երկրաշարժերի ծագմանը, առաջացման բնույթին, մագնիտուդին, աղետի գոտում առաջացող խնդիրներին, հետևանքներին, բնակչության պաշտպանության կազմակերպման միջոցառումներին և երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին։

ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նույնպես դեկտեմբերի 6-ին տեղի կունենա «Աղետալի վտանգավոր երևույթներ, դրանց հետևանքները և բնակչության պաշտպանությունը» թեմայով սեմինար, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժին նվիրված ֆիլմի դիտում:

--00—ՍՊ